• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը Ռումինիայում

22 սեպտեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության Անկախության 34-ամյակի կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 22-ին անցկացրեց պաշտոնական ընդունելություն և մշակութային երեկո Բուխարեստի «Դիվանագիտական ակումբում»։

ՀՀ ազգային տոնին նվիրված ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը և Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական և գլոբալ հարցերով պետքարտուղար Անա Տինկան։

Դեսպան Գալստյանն իր ուղերձում նշեց, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների անկախ պետականություն վերականգնելու իղձի իրականացմամբ դրվեցին հայ ժողովրդի ինքնիշխանության ամրագրման և կայուն բարեկեցության հիմքերը՝ արձանագրելով, որ Անկախության 34-ամյակը նշվում է բացառիկ պատմական ժամանակահատվածում ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ ՀՀ դեսպանը, ընդգծելով, որ ժողովուրդների բարգավաճումն անխզելիորեն կապակցված է կայուն և անվտանգ տարածաշրջանային միջավայրի հետ, անդրադարձավ Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի լայն հնարավորություններին՝ միտված նաև Սևծովյան տարածաշրջանի տնտեսական փոխկապակցվածության խթանմանը։

Գոհունակությամբ նշվեց Հայաստանի և Ռումինիայի միջև պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների հիմքի վրա փոխշահավետ գործընկերության շարունակական սերտացումը, այդ թվում՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության, ինչպես նաև առևտրատնտեսական շրջանառության աճի դրական տեմպերը։

Հիշատակելով ռումինահայերի արժեքավոր ներդրումը Ռումինիայի հասարակության կյանքի տարբեր ոլորտներում` ՀՀ դեսպանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկումը հասարակությունների մերձեցման հավելյալ խթան կհանդիսանա։

Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Անա Տինկան, շնորհավորելով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ` ընգծեց ընդհանուր արժեքների և փոխադարձ հետաքրքրությունների հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև ձևավորված երկարամյա բարեկամությունը և ամուր կապերը։

Ողջունեց Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը միտված պատմական քայլերը՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում լիովին կբացահայտվի տարածաշրջանի հսկայական ներուժը, ինչում Ռումինիան, որպես Սևծովյան հարևան ունի կենսական հետաքրքրվածություն։

Պետքարտուղար Տինկան նաև նշեց, որ Ռումինիան ջերմորեն ողջունում է և պատրաստ է սատարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հավակնոտ օրակարգին, որ պետք է ներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները, այդ թվում՝ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը` առանձնահատուկ կարևորելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսությունը, որի հաջող ավարտը էական առավելություններ կբերի ՀՀ քաղաքացիներին։

Պաշտոնական միջոցառմանը հաջորդել է Հայ Մշակույթի Կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված մշակութային երեկոն, որի ընթացքում հայկական ազգային պարերով հանդես է եկել ռումինահայ համայնքի «Վարդավառ» պարային համույթը, այնուհետև էթնոջազային և ժամանակակից երաժշտական կատարումներով՝ Կարին Սարգսյանի Armenia Project խումբը, Լիջիա Քեշիշյանը և Լուկաս Մոլինան։

Միջոցառանը ներկա էին Ռումինիայի Սենատի փոխնախագահ Միհայ Կոտեցը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանը, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հայդու Գաբորը, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Դիանա Ստոյկան, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Կատալին Գրաուրը, մի շարք սենատորներ, պատգամավորներ, պետքարտուղարներ և այլ պաշտոնատար անձինք, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտանուլը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինահայոց միության անդամներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մեծաքանակ ներկայացուցիչներ, Առևտրատնտեսական Պալատների ներկայացուցիչներ, ռումինացի գործարարներ, գիտական, մշակութային, հասարակական և լրագրողական շրջանակների մի շարք գործիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: